Ամերիկացի սենատորներ Բենջամին Քարդինը ու Ռոբ Փորթմանը Կիևում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Նրանք ժամանել էին Կիև որպես մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդներ:
«Մենք կշարունակենք ցուցաբերել այն աջակցությունը, որն ավելի վաղ արտահայտվում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով»,- ասել է Քարդինը:
Փորթմանն իր հերթին հաղորդել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Կիևի և Վաշինգտոնի միջև հետագա համագործակցությունը նաև ռազմական ոլորտում:











































