Ճապոնիայի խանութներում հայտնվել են Gokusen ընկերության բանաններ: Յուրաքանչյուր միրգ փաթեթավորված է առանձին տուփի մեջ, ունի սերիական համար և արժե 590 իեն (մոտ 6 դոլար):
Ինչպես նշում է արտադրողը՝ Dole ընկերության բանանները 36,5%-ով ավելի քաղցր են, 33,4%-ով ավելի անուշաբույր և 40%-ով ավելի նուրբ սովորական բանաններից: Գաղտնիքն այն է, որ Gokusen բանանները ստացվել են ավելի քան 100 տեսակներից և միավորում են նրանց լավագույն որակները: Բացի այդ, նման բանանները աճեցվում են էկոլոգիապես մաքուր շրջաններում՝ ծովի մակերևույթից 500 մ բարձրության վրա:










































