Սանտա Բարբարայի ոստիկանությունը ստուգում է Կալիֆոռնիայի համալսարանի մերձակայքում հրաձգությանը մասնակից տղամարդու անձը, ով միջադեպից մեկ օր առաջ YouTube-ում տեսագրություն էր տեղադրել: Նա սպառնում էր վրեժ լուծել բոլոր կանանցից, քանի որ իր վրա ուշադրություն չեն դարձնում: Այս մասին հաղորդում է Keyt TV հեռուստաալիքը:
Շրջանի ոստիկանապետ Բիլլ Բրաունը հաստատել է, որ Էլիոթ Ռոջերսի տեսագրությունը «կապ ունի միջադեպի հետ»:
Տեսագրությունում երիտասարդը բողոքում է, որ աղջիկներն իր վրա ուշադրություն չեն դարձնում, իսկ ինքն արդեն 22 տարեկան է և շարունակում է կույս մնալ: Երիտասարդը խոստանում է նշանակել հաշվեհարդարի օր, որպեսզի կանանցից վրեժ լուծի իր տառապանքների համար:












































