Երկխոսությունը Ուկրաինայի հետ ընտրություններից հետո հազիվ թե դյուրին դառնա, որովհետև երկրում շատ բարդ ներքաղաքական մթնոլորտ է և աղետալի տնտեսական իրավիճակ։ Նման կարծիք է հայտնել Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրերը Սերգեյ Բրիլյովի հետ» ծրագրին տված հարցազրույցում։
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում ապրում են Ռուսաստանի համար մերձավոր մարդիկ, որոնք ներկայում գտնվում են շատ բարդ կացության մեջ։ Մեդվեդևի խոսքերով՝ «վերջին ժամանակներս Ուկրաինայի բախտը չի բերում ղեկավարների հարցում։ Հարկավոր է, որ այնտեղ տեղի ունենա քաղաքական կայունացում, և երկիրը վերադառնա բնականոն արդի զարգացման»։