Պակիստանի Կարաչի քաղաքում ռազմաբազայի տարածքում ինքնասպանը բեռնատար է պայթեցրել: Ամենաքիչը 3 զինծառայող մահացել է, շատերը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ականատեսների խոսքով` բեռնատարը խփվել է մուտքի դարպասներին, բախվել ծառին և պայթել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է մի քանի կմ հեռավորության վրա:
Պակիստանի իշխանությունները ենթադրում են, որ Կարաչիում թաքնվում են «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» շատ անդամներ:
Հավանաբար, «Ալ-Քաիդայի» զինյալներն անցյալ տարի հարձակվել էին Կարաչիի ռազմածովային բազայի վրա: 16 ժամ տևած պայքարի հետևանքով պաշտոնական տվյալներով` 10 մարդ էր մահացել:









































