Friday, 26 06 2026
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԲՀԿ առաջարկը կասկածներ է հարուցում

Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը նախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապ չունի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը` նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու կապակցությամբ:

Փորձագետի խոսքով՝ օրերս Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած առաջարկը ԲՀԿ պաշտոնական տեսակետը չէ, որովհետև կուսակցության տեսակետը իրավասու են ներկայացնել միայն կուսակցության ղեկավարը, մամլո խոսնակը, կամ պետք է լինի կուսակցության պաշտոնական հայտարարությունը: Ըստ նրա՝ միայն հայերի դեպքում է հնարավոր նման առաջարկությունը ընդունել որպես կուսակցության տեսակետ:

Արմեն Բադալյանի կարծիքով` նման լուրջ հարցեր բարձրացնելիս նաև արարողակարգային սկզբունքներ պետք է պահպանել:

«Երբ մի կուսակցություն որևէ հարց է ցանկանում քննարկել, այդ հարցի վերաբերյալ այլ կուսակցություններին պաշտոնական ձևաթղթով առաջարկությունը ուղարկում է կուսակցության ղեկավարի ստորագրությամբ: Մեկ-երկու օր կուսակցությունների ղեկավարները ծանոթանում են առաջարկությանը, հետո ղեկավար մարմինը նիստ է գումարում, այնուհետև պատասխանում: Ընդհանրապես արարողակարգը սա է, ոչ թե կուսակցության ղեկավար գործչի բանավոր արտահայտությունը դարձնել քննարկման առարկա: Եթե քաղաքական ուժերը լրջորեն են վերաբերվում իրենց կուսակցությանը, ուրեմն պետք է բարի լինեն այդ արարողակարգը պահպանել»,- հստակեցրեց փորձագետը:

Հայաստանում նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու անհրաժեշտությունը քննարկելով՝ Ա. Բադալյանն ասաց, որ յուրաքանչյուր անհատ, այդ թվում` կուսակցական անհատ, իրավունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ առաջարկություններ անելու: Սակայն, ըստ նրա, այս դեպքում բազմաթիվ չհստակեցված հարցեր կան, որոնք ենթակա են քննարկման:

«Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների առաջարկությունը մինչև նախագահական ընտրություննե՞րը պետք է քննարկվի, թե՞ դրանից հետո` մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Սա ժամկետների հարց է, որը պետք է հստակեցվի: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը խաղուպար չէ, որ ոտքի վրա քննարկվի: Դրա համար բավականին ժամանակ է պետք: Շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց հիմա նման առաջարկ հնչեց, երբ առավել կարևոր հարցեր կան ՝ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները. շատ կասկածելի է: Սա այն հարցը չէ, որ ոտքի վրա լուծվի, սրան պետք է լրջորեն մոտենալ, լուրջ ձևով առաջարկը ներկայացնել»,- կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` միգուցե սա իշխանափոխության մեկ այլ տարբերակ է, որովհետև սա լուրջ հարց է, որը քննարկելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում և պետք է քննարկվի հետընտրական պայմաններում: Ուստի երբ նախագահական ընտրություններից առաջ նման հարց են բարձրացնում` առանց հստակեցումների, հապշտապ, սկսում են հարցեր ծագել՝ արդյոք այս առաջարկությունը սահմանադրական բարեփոխումների՞ն ուղղված քայլ է, թե՞ սրանով այլ խնդիրներ են ցանկանում լուծել:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի կարծիքով՝ այսօր հայ հասարակությունը շունչը պահած չի սպասում, թե երբ պետք է Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Նա նկատեց, որ հայ հասարակությունն այլ խնդիրներ ունի, քան պետական կառավարման համակարգի փոփոխման հարցն է:

Արման Բադալյանը նաև շեշտեց, որ ժողովրդավարական երկիր է համարվում նախագահական կառավարում ունեցող ԱՄՆ-ը կամ խորհրդարանական կառավարում ունեցող Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, սակայն ժողովրդավարական երկիր չէ խորհրդարանական կառավարմամբ Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ժողովրդավարական չեն նախագահական կառավարման համակարգ ունեցող աֆրիկյան մի շարք երկրներ: Ուստի եզրակացրեց, որ ժողովրդավարության խնդիրը նախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապ չունի, ժողովրդավարության պակասը բոլորովին այլ տեղ պետք է փնտրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Նա նաև ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք կա՞ հնարավորություն համախմբվելու այս գաղափարի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում