Եգիպտոսում նախագահի ընտրություններից առաջ սահմանվել է երկօրյա լռություն: 20-օրյա նախընտրական արշավն ավարտվել է ուրբաթ՝ երկու թեկնածուների զանգվածային քարոզչությամբ: Նրանցից մեկը՝ Ալ-Սիսին, մեծ հեռուստահարցազրույց է տվել, մյուսը՝ Կահիրեում անցկացրել հանրահավաք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Արտահերթ նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն մայիսի 26-27-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են եգիպտական քաղաքականության վետերան, սոցիալիստ-նասերիստ Հադմին Սաբահին և պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:
Լռության օրը խախտողներին սպասվում է տուգանք 200 հազար եգիպտական ֆունտի չափով (մոտ 30 հազար դոլար):










































