ITAR TASS-ի փոխանցմամբ` Իրանն օտար արտադրանքի լայն շրջանակի ներկրման վրա արգելք է դրել: Իրանի կառավարությունը, մասնավորապես, հրաժարավում է ավտոմեքենաների, համակարգիչների, ձեռքի ժամացույցների, բջջային հեռախոսների և այլ ապրանքատեսակների ներկրումից:
Ընդհանուր առմամբ, ներկրման արգելքի տակ են հայտնվել 75 ապրանքատեսակներ: Արգելքը չի տարածվել այն բաղադրատարրերի ու պահեստամասերի վրա, որոնք անհրաժեշտ են Իրանում հավաքվող մի շարք արտադրատեսակների համար: Նշվում է, որ ներկրման կրճատումն արևմտյան երկրների դեմ Իրանի ղեկավարության ձեռնարկած հերթական քայլն է:
Իրանի խորհրդարանը պատրաստվում է հաստատել նավթի արտահանումը 1/3-ով կրճատելու մասին օրինագիծը: Սրանից առաջ էլ Իրանն արգելք էր դրել 52 ապրանքատեսակների արտահանման վրա:










































