ԱԷՄԳ-ի գործակալներն ակտիվություն են նկատել` Իրանում Փարչին ռազմական օբյեկտում շինարարական աշխատանքների հետ կապված և հերթական անգամ վերականգնել օբյեկտի նկատմամբ հասանելիության հարցումը: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով կազմակերպության զեկույցին:
ԱՄՆ-ը և Արևմուտքի երկրներն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Փարչինում գտնվող օբյեկտի նկատմամբ հասանելիությունը Թեհրանի և «վեցյակ»-ի բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից է:










































