Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել

Նոր մանրամասներ «Ալեն-Էլեն» համալիրի պայթյունից

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Դեմիրճյանի գործի դատական քննությունը:

29-ամյա Վարդան Դեմիրճյանը 2012 թվականի մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում փողոցից նռնակ էր նետել «Ալեն-Էլեն» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկ, ինչի հետևանքով վնասվածքներ էին ստացել հյուրանոցի պարսիկ հաճախորդները և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս էր հասցվել շենքի սեփականատիրոջը:

Նախաքննական մարմինը Դեմիճյանին մեղադրանք է առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի մարդկանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի գույք վնասելու, ապօրինաբար ռազմամթերք ձեռք բերելու և կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին մասով:

Այսօր դատարանն արձանագրեց, որ ձեռնարկված բոլոր միջոցներն ապարդյուն են եղել որոշ վկաների ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող տուժողների ներկայությունը դատարանում ապահովելու համար: Կողմերը չառարկեցին, որ այդ անձանց նախաքննական ցուցմունքները հրապարակվեն:

Դատական նիստն այսօր փոքր-ինչ ուշացումով սկսվեց, որովհետև վատացել էր ամբաստանյալ Վարդան Դեմիրճյանի ինքնազգացողությունը, և շտապօգնության անձնակազմ էր հրավիրվել: Դատարանին ներկայացված տեղեկանքի համաձայն՝ բժշկական անձնակազմն արձանագրել էր նևրոզ և հիպերտոնիա, ներարկում էր կատարվել ամբաստանյալին, ու խմելու դեղ էր տրվել: Ամբաստանյալ Դեմիրճյանը հայտարարեց, թե բժշկական օգնությունից հետո պատրաստ է մասնակցելու դատական նիստին ու չի ցանկանում, որ այն հետաձգվի: Նախագահողի խոսքերից պարզ դարձավ, որ Դեմիրճյանի ինքնազգացողությունը նախորդ դատական նիստերից առաջ ևս վատացել է: Ամբաստանյալի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, թե միջնորդություն է կատարելու՝ ամբաստանյալի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Հրապարակվեց վկա Էդգարի նախաքննական ցուցմունքը: Նա տաքսու վարորդ էր եղել տաքսի ծառայությունում, ունեցել էր նաև մշտական հաճախորդներ, որոնք անմիջականորեն նրան էին զանգահարել ու օգտվել նրա ծառայություններից: Վարդան Դեմիճյանն այդպիսի հաճախորդ էր եղել, միմյանց ճանաչել էին մոտ չորս տարի: Ըստ տաքսիստի՝Վարդանին հաճախ տարել էր «Ալեն-Էլեն» համալիր, որովհետև այնտեղ էր լինում նրա ընկերուհին, ով համալիր էր այցելում որպես մարմնավաճառ:

2012 թվականի մարտի 20-ի գիշերը Վարդանը զանգահարել էր Էդգարին ու խնդրել, որ նա գա իր հետևից՝ Ավան Առինջ թաղամաս: Այնտեղ Վարդանը դուրս էր եկել այգուց ու վազելով մոտեցել մեքենային: Նա խնդրել էր իրեն տանել Մոնումենտ, ապա պատմել էր, որ մի քանի ժամ առաջ «Ալեն-Էլեն» համալիրում իրեն թույլ չէին տվել ներս մտնել, վիճաբանել էր անվտանգության աշխատողի հետ, իրեն ծեծել էին, և ինքը նռնակ էր նետել շենքի ներսն ու պայթեցրել: Վարդանն անուններ չէր տվել, թե ում հետ է կոնկրետ վիճաբանել, ով է իրեն ծեծել, այլ մանրամասներ նույնպես չէր պատմել: Նա եղել էր զայրացած ու վախեցած: Մոնումենտում իջել էր, նրան ոչ ոք չէր դիմավորել, նա մտել էր շենքերից մեկը: Մեկ ժամ անց նորից զանգահարել էր տաքսիստին, բայց վերջինս պատվերով զբաղված էր եղել ու չէր ընդունել Վարդանի պատվերը:

Էդգարն ասել էր նաև, որ Վարդանի միջոցով է ծանոթ եղել նրա մարմնավաճառ ընկերուհու հետ, ճանաչել է նաև այդ ընկերուհու ընկերուհիներին: Ըստ տաքսիստի՝ մարմնավաճառները «Ալեն-Էլեն» էին գնում ամեն օր՝ ինչպես աշխատանքի, որովհետև այնտեղ շատ պարսիկներ էին լինում: Էդգարի ընկերուհին ևս հաճախ համալիրից դուրս էր գալիս պարսիկների հետ:

Այս դեպքից հետո տաքսիստ Էդգարը Վարդան Դեմիճյանին այլևս չէր տեսել:

Հրապարակվեց «Ալեն-Էլեն» համալիրի անվտանգության աշխատակից Արմենի ցուցմունքը: Դեպքի օրը նա հերթապահել էր: Ասել էր, թե ժամը մեկի սահմաններում ինքը դիսկոտեկում էր հերթապահել, լսել էր, որ փողոցում մեկը աղմուկ էր բարձրացրել, հայտարարել, թե կտրելու է երակները:

Արմենն արագ դուրս էր եկել, համալիրի դիմացի մայթին տեսել էր գոռգոռացող երիտասարդին: Նա սկզբում ասել էր, թե կտրում է երակները, իսկ հետո՝ թե պայթեցնելու է համալիրը: Նրա ձեռքին ինչ-որ բան էր եղել, վկան նկատել էր, որ երիտասարդը օղակի պես ինչ-որ բան քաշեց ու առարկան նետեց հյուրանոցի երկրորդ հարկի կողմը:

Երկրորդ հարկի պատուհանի ապակին ջարդվել էր, առարկան ներս էր ընկել, ապա պայթյուն էր եղել: Անմիջապես հրդեհ էր բռնկվել: Անվտանգության աշխատողը նախ պառկել էր գետնին, ապա, պայթյունից հետո վեր էր կացել, մտել դիսկոտեկ և այցելուներին դուրս բերել:

Քննիչի հարցին Արմենը պատասխանել էր, թե չի լսել, որ այդ երիտասարդը վիճաբանել էր անվտանգության աշխատակցի ու համալիրի սեփականատիրոջ հետ, որ նրան դուրս էին բերել համալիրից ու չէին թողել, որ ներս մտնի:

Պայթյունից ակումբում տուժողներ չէին եղել, հյուրանոցում գտնվողների քանակի վերաբերյալ Արմենը տեղեկություն չի ունեցել:

Այս ցուցմունքի հրապարակումից հետո պաշտպան Թովմասյանը հայտարարեց, որ ցուցմունքից պարզ է դառնում. Վարդանը նռնակ նետելուց առաջ հայտարարել էր, թե նռնակը նետում է, այսինքն՝ անվտանգության աշխատողները հնարավորություն կարող էին ունենալ վնասազերծելու նրան:

Հրապարակվեցին տուժող ճանաչված պարսիկների ցուցմունքները: Երրորդ հարկում գտնվել էին երեք ընկերուհիներ: Նրանք պայթյունից վախեցել էին, հրշեջների ու փրկարարների կողմից արագ դուրս էին բերվել շենքից, ծխից վնասվել էին նրանց շնչուղիները:

Երկրորդ հարկի նույն սենյակում էին եղել երեք ընկերներ, որոնք այդ օրն էին ժամանել Երևան, հոգնած էին եղել ու արդեն քնել էին, երբ եղել էր պայթյունը: Սկզբում չէին հասկացել, թե ինչ կատարվեց, փորձել էին նորից քնել, բայց նրանց արթնացրել էին, սակայն միջանցքում բռնկված հրդեհի պատճառով նրանք ինքնուրույն դուրս գալ չէին կարողացել, դուրս էին եկել փրկարարների օգնությամբ: Ընկերներից մեկն էր առավել շատ վնասվածքներ ստացել. դեմքի, մարմնի այլ մասերի տասնվեց տոկոսի այրվածքներ, շնչուղիների վնասվածք: Նրա առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս:

Այսօր հետազոտվեցին նաև գործում առկա փաստաթղթերը: Ամբուլատոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Վարդան Դեմիճյանը ճանաչվել էր մեղսունակ, բայց մտավոր խնդիրներ էին արձանագրվել, որոնց պատճառով, ըստ եզրակացության՝ Դեմիրճյանը պատիժ կրելու ընթացքում կարիք ուներ նյարդահոգեբույժի հսկողության:

Հրապարակվեց 2012 թվականի օգոստոսի 16-ին քննիչի կայացրած որոշումը քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ որոշման՝ բավարար ապացույցներ ձեռք չէին բերվել, թե դեպքից առաջ Վարդան Դեմիրճյանը ծեծի էր ենթարկվել համալիրի սեփականատեր Վլադիմիրի ու անվտանգության աշխատակից Կարենի կողմից:

Վարդան Դեմիրճյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը մեկ անգամ ևս խոսեց իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Դեմիճյանի մոր կողմից ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հիմնավորում են հոգեբուժական հիվանդությամբ ընտանիքի ժառանգականության ծանրաբեռնվածության մասին: Վարդան Դեմիրճյանը հիվանդության պատճառով ազատված է եղել ժամկետային զինվորական ծառայությունից, հաշվառված է հոգեբուժական հիվանդանոցում, պարբերաբար բուժում է ստացել: Այդ հանգամանքի մասին նշումներ կան նաև գործով անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության նկարագրական մասում, բայց հետևությունների մասում դրանց մասին խոսք չկա:

Ամբաստանյալ Վարդան Դեմիրճյանն ամբողջ նիստի ընթացքում օրինակելի վարք դրսևորեց, ուշադիր հետևում էր նյութերի հրապարակմանն ու իր պաշտպանի հայտնած դիրքորոշումներին, միևնույն ժամանակ շատ ուշադիր էր դահլիճում ներկա մոր նկատմամբ, նկատեց, որ նա վատ է զգում և կարգադրիչներին խնդրեց ջուր տալ նրան:

Մեղադրող Դավթյանն առաջարկեց ժամանակ տրամադրել պաշտպանին՝ միջնորդությունը հիմնավորելու և գրավոր ձևակերպելու համար, միաժամանակ հաջորդ դատական նիստին հրավիրել դատաբժշկական փորձագետին ու հարցաքննել դատարանում՝ փորձելով պարզաբանումներ ստանալ ծագած հարցերի շուրջ:

Պաշտպանական կողմը չառարկեց: Դատարանը հենց այդպես էլ որոշեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում