Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է հունիսի 15-ին անցկացնել համաուկրաինական հանրաքվե՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Տիմոշենկոյի հայտարարությունը:
Տիմոշենկոյի խոսքով՝ «անհրաժեշտ է ընդունել ռազմավարական որոշում, այն է՝ միանալ ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության և պաշտպանության համակարգին»:
Թեկնածուն նշել է, որ «ՆԱՏՕ-ն անվտանգություն և խաղաղություն է, և այդ բլոկի բոլոր անդամ երկրները հուսալիորեն պաշտպանված են ագրեսիայից»:
«Սակայն ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի նման ռազմավարական որոշում կայացնել առանց ժողովրդի կամքի: Հենց դրա համար էլ ես առաջարկում եմ հունիսի 15-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ միաժամանակ անցկացնել պատմական, ճակատագրական հանրաքվե՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով»,- ասել է Տիմոշենկոն: