Ռուսաստանը ստիպված կլինի ճանաչել ԵԱՀԿ գնահատականը Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ, քանի որ անձամբ մտնում է այդ կազմակերպության մեջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Saarbrucker Zeitung թերթի հետ հարցազրույցում:
«Սպասում եմ, որ Ռուսաստանը կճանաչի ԵԱՀԿ-ի անվիճելի օբյեկտիվ գնահատականը, քանի որ նա մտնում է այդ կազմակերպության մեջ»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին դիտորդների թվաքանակով կլինի ամենամեծաթիվն այդ ինստիտուտի պատմության մեջ:
Մերկելի համոզմամբ՝ Ուկրաինայում բոլոր ուժերի կողմից աշխատանք է տարվում, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել ընտրելու իրենց ժողովրդավար իրավունքից: Մերկելը նաև հավելել է, որ Ուկրաինան ունի ազատ որոշելու իրավունք, թե ինչ է ցանկանում: Դրան է առնչվում նաև ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի կնքման իրավունքը՝ ասել է կանցլերը:










































