Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանը պատրաստ է երկխոսել նոր իշխանությունների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է RBK-ն, հատարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:
«Մենք այսօր էլ աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր վերահսկում են իշխնաությունը, իսկ ընտրություններից հետո մենք, իհարկե, կաշխատենք նաև նորընտիր կառույցների հետ»,- ասել է Պուտինը:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք աշխատել Պյոտր Պորոշենկոյի հետ, որը նախագահի ամենահավանական հավակնորդն է, Պուտինը նշել է, որ պատրաստ է դրան, եթե Պորոշենկոյի հաղթանակից հետո Ուկրաինան վերադարձնի գազի դիմաց կուտակված 3.5 մլրդ դոլարի պարտքը:










































