Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական Հանձնաժողովը սկսել է իր գործունեությունը: Այսօր՝ մայիսի 23-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են բանախոսներ Վարդան Գերավետյանը, Գայանե Ավագյանը և Վարուժան Ավետիսյանը:
Վարդան Գերավետյանը ընտրվել է Ընտրական հանձնաժողովի նախագահ, Գայանե Ավագյանը՝ տեղակալ: Վերջիններս՝ Նախախորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ միասին, ներկայացրել են նոր ձևավորվող հանձնաժողովի անդամներին, խոսեցին այլընտրանքային այս մարմնի գործառույթների մասին և շեշտել են գործող համակարգից դուրս կառավարման զուգահեռ մարմիններ ստեղծելու կարևորությունը:












































