Հոլիվուդյան 56-ամյա հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը Կաննում ներկայացել է համարձակ զգեստով, գրում է viva.ua-ն:
Դերասանուհին 67-րդ կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել էր Emilio Pucci-ի կարճ զգեստով:
Կենսուրախ դերասանուհին սրտանց ուրախացել է ու շփվել գործընկերների հետ՝ ուշադրություն չդարձնելով լուսանկարիչներին:
Նա իրեն բավական համարձակ է զգացել խորը բացվածքով մինի զգեստով:













































