Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Էրդողանին քննադատելու հերթը հասավ Լրագրողների համաշխարհային ֆեդերացիային և Խմբագիրների համաշխարհային ֆորումին

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Լրագրողների ու հրատարակիչների համաշխարհային ֆեդերացիան (WAN-IFRA) և Խմբագիրների համաշխարհային ֆորումը դատապարտել են Թուրքիայի վարչապետ Էրդողանին` պահանջելով ազատ արձակել ձերբակալված թուրք լրագրողներին:

Նրանք Էրդողանի համար պատրաստել են մի գրություն, որտեղ նշել են, որ իրենք խորապես անհանգստացած են Թուրքիայում 63 լրագրողների ձերբակալություններով, ինչի միակ պատճառը նրանց լրագրողական գործունեությունն է.

«Մարտի 6-ին ձերբակալվեցին թուրք լրագրողներ Ահմեդ Շըքն ու Նեդիմ Շեները, որոնք մեղադրվեցին ահաբեկչական «Էրգենեկոն» կազմակերպության անդամ հանդիսանալու և ժողովրդի շրջանում «ատելություն ու թշնամություն սերմանելու» մեջ: Եվ չնայած թուրքական դատարանը չհաստատեց նրանց մեղքը, այնուամենայնիվ, նրանք ուղարկվեցին Ստամբուլի բանտ»:

Նշվում է, որ WAN-IFRA-ն աշխարհի ավելի քան 120 երկրներում ներկայացնում է 18.000 հրատարակչություն, 15.000 ինտերնետային կայք և 3000-ից ավելի կազմակերպություն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը գրեց, որ Նեդիմ Շեները հանդիսանում է Թուրքիայի առաջատար հետաքննիչ լրագրողը, ով առավել վաղ նույնպես ենթարկվել է հետապնդումների` թուրքական կառավարության դեմ դուրս եկած և 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործը հետաքննելու համար:

Ի դեպ, Շեները հանդիսանում է «Դինքի սպանությունն ու հետախուզության ստերը» և «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գրքերի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում