Լոնդոնի «Չելսի»-ն 2013/14թթ մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսների, ի տաբերություն «Արսենալ»-ի, որը նվաճել է Անգլիայի գավաթը: Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպմանը ձեռքից բաց չի թողել «Արսենալ»-ի հաջությունը ստվերելու հնարավորությունը:
Channel 4-ի լրագրողի հարցին, թե արդյոք Մոուրինյոն չի՞ պատրաստվում փոխել կարծիքն Արսեն Վենգերի մասին (խմբ.- Մոուրինյոն Վենգերին անվանել էր անհաջողությունների մասնագետ) այն բանից հետո, երբ «զինագործներ»-ն Անգլիայի գավաթը նվաճեցին, պորտուգալացին նշել է.
«Անգլիայի 1 գավաթ 9 տարում… սա պատմական պահ է «Արսենալ»-ի համար»,- հեգնել է Մոուրինյոն:







































