«Ֆերարի»-ն հերքել է, որ առաջատար ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մտածում է թիմային գրանցումը փոխելու մասին:
Ալոնսոն մեկնաբանել էր «Դայմլեր» կոնցերնի ղեկավար Դիտեր Ցետշեի գովեստի խոսքերն իր հասցեին: Ցետշեն նշել էր, որ Ալոնսոն մեր ժամանակների լավագույն ավտոարշավորդն է, իսկ իսպանացին ասել է, որ նույնիսկ իր թիմում իր հասցեին նման խոսքեր չեն շռայլում:
Ալոնսոյի այդ հայտարարությունից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մտադիր է հեռանալ «Ֆերարի»-ից:
«Նա ցանկանում է ներգրավված լինել ապագայի ծրագրերում, թիմի վերակառուցմանն ու չեմպիոնական մրցավազքին վերադառնալու գործընթացում: Ալոնսոն չի մտածում հեռանալու մասին»,- «Ֆերարի»-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Marca-ն: