Իր հոմոսեքսուալ կողմնորոշումը բացահայտ խոստովանած առաջին ամերիկացի քաղաքական գործիչ Հարվի Միլկի դիմապատկերը կհայտնվի փոստային նամականիշների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ժպտացող Միլկի պատկերով սև-սպիտակ նամականիշը հինգշաբթի ներկայացվել է Սպիտակ տանը:
Միջոցառման ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը կոչ է արել շուտափույթ ընդունել աշխատավայրում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրինագիծ:
Միլկը, ով գեյերի և լեսբուհիների իրավունքների համար շարժման ականավոր ակտիվիստ էր, սպանվել է 1978 թվականին:
Գաս Վան Սենտի «Միլկ» ֆիլմի սյուժեի հիմքում քաղաքական գործչի կյանքն է, գլխավոր դերով հանդես է եկել Շոն Պենը:












































