Քանավերալ հրվանդանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից տիեզերք է արձակվել Atlas 5 հրթիռակիրը՝ գաղտնի հետախուզական արբանյակով: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության վարչության հետաքրքրության շրջանակներում կիրառվող տիեզերական ապարատը ուղեծիր է դուրս բերվել United Launch Alliance ընկերության կողմից:
Նշվում է նաև, որ հրթիռակրի առաջին աստիճանում օգտագործվում է RD-180 ռուսական հրթիռային շարժիչ:







































