Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Պետությանը բխած ունեն

Ազգային ժողովում երեկ հաստատվել է նոր կառավարության ծրագիրը: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն ու նրա ձևավորած կառավարությունը,- եթե հավատանք Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ Աբրահամյանին տվել է կադրային լիակատար ազատություն,- այսպես ասած` կնքվեցին խորհրդարանում, ինչին, իհարկե, քչերն էին կասկածում, կամ ոչ ոք չէր կասկածում:

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հրաժարվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քվեարկելուց, սակայն այս հրաժարումով հանդերձ` ակնհայտ է, որ քառյակն այսօր այս կառավարության հանդեպ որդեգրել է, այսպես ասած, սպասողական դիրքորոշում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ այս դիրքորոշումը պարզապես լավագույնն է կառավարությանը քննադատելուց խուսափելու համար` ասելով, որ նոր կառավարության գործը տեսնելու համար ժամանակ է պետք:

Այս տեսանկյունից, ժամանակ պետք չէ այլևս` հասկանալու համար քառյակի գործը: Եվ ոչ էլ նոր կառավարության գործը տեսնելու համար է ժամանակ պետք, քանի որ նոր կառավարությունն, ըստ էության, իր գործն անում է արդեն մոտ երկու տասնամյակ: Նոր կառավարությունում մեկ-երկու դեմք կա, որը Հայաստանի իշխանական համակարգում աշխատանքի ավելի քան մեկուկես տասնամյակի փորձ չունի: Մյուս բոլոր դեմքերը այս կամ այն կերպ հանդիսացել են իշխանության առաջին դեմքեր, պարզապես տարբեր այլ դիրքերում:

Այսպիսով, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայաստանյան խորհրդարանում, եղել է ընդամենը հայկական անկախ պետականության տեղապտույտի դրսևորումներից մեկը: Մարդիկ պտտվել են, դասավորվել և վերադասավորվել, ու այստեղ նոր կառավարություն ասվածը և նոր կառավարության ծրագիր ասվածը ըստ էության պայմանականություն է:

Հայաստանում գոյություն ունի իշխանական համակարգի ծրագիր, և այս ծրագիրը անշեղորեն իրականացվում է արդեն մոտ երկու տասնամյակ, և այս ծրագրի ընթացքում նույն մարդիկ տարբեր պաշտոններում պարբերաբար վերարտադրվում են և շարունակում ընդհանուր գործը: Կառավարության ծրագիր ասվածն, ըստ էության, միշտ եղել է և հանդիսանալու է ընդհանուր գործի մի մասնիկն ընդամենը:

Այս ծրագիրն առանձին վերցրած կարող է ունենալ իրականացվող և չիրականացվող մասեր, հաջողված կամ անհաջող մասեր, դրական կամ բացասական արդյունքներ: Եվ երբ մենք այդ ամենին փորձում ենք հենց նման մասնակից շրջանակում էլ մոտենանք և դիտարկենք, ապա ըստ էության կարող է ստացվել, որ մենք ամենևին էլ վատ փաստաթղթի հետ գործ չունենք: Սակայն կառավարության ծրագիրն առանձին դիտարկելը նշանակում է, ասենք, առանձին դիտարկել մի որևէ համապետական ընտրություն: Այն դեպքում, երբ այդ ընտրությունները մեկը բխում են մյուսից:

Հայաստանի իշխանական համակարգում ամեն ինչ մեկը բխում է մյուսից, և առավել ևս երբ հասել ենք մի վիճակի, երբ նույնիսկ ընդդիմությունը, այսպես ասած, բխում է իշխանությունից, կառավարության ծրագիր քննարկելը, կառավարության ծրագիր դիտարկելը դառնում է արդեն լիակատար ավելորդություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում