Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Էրզրումի օդանավակայանում բեռնազննման նպատակով պլանային վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը հաջողությամբ անցել է բեռնազննման գործընթացը:
Ինքնաթիռը Հայաստանից Թուրքիայի տարածքով հումանիտար օգնություն է տեղափոխում Սիրիա: Բեռնազննման արդյունքները վկայել են, որ ինքնաթիռում չի հայտնաբերվել արգելված բեռ, ինչից հետո հայկական ինքնաթիռին թույլ է տրվել շարունակել ճանապարհը դեպի Սիրիա:










































