Channel 4 News-ի լրագրող Ջոնաթան Ռուգմանը Twitter-ում տեղեկացրել է, որ բելառուս սահմանապահները իրեն թույլ չեն տվել մտնել երկիր։
«Ինձ արգելեցին մտնել Բելառուս։ Իջեցրին գնացքից ու «կապեցին»։ Լուկաշենկոյի վարչակարգն այսօր երեկոյան Channel 4 News ալիքի ուշադրության կենտրոնում է»,- գրել է Ռուգմանը։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի մամլո քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն պարզաբանել է, որ լրագրողական աշխատանքի համար բրիտանացի լրագրողը պարտավոր էր ունենալ Բելառուսի ԱԳՆ-ի հավատարմագիրը կամ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի մամլո հավատարմագիրը։
Մինսկում այս օրերին տեղի է ունենում հոկեյի աշխարհի 78-րդ առաջնությունը, որի լուսաբանման համար հավատարմագրվել են մոտավորապես 500 լրագրողներ տարբեր երկրներից։








































