Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեկ մեկնարկել են «Նուսրեթ 2012» զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումները: Զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումներն իրականացնելու են ականային արգելափակոցների վերացման աշխատանքներ:
4 փուլից բաղկացած այդ զորավարժություններն անցկացվելու են Էգեյան ծովում և Իզմիրի ծոցում: Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի ռազմանավերն ու ինքնաթիռները, ինչպես նաև Առափնյա պաշտպանության հրամանատարությունը, ԱՄՆ-ի, Հունաստանի և Իտալիայի հակաականային պաշտպանության նավերն ու սուզանավերի ստորաբաժանումները:
Զորավարժությունները տևելու են մինչև նոյեմբերի 15-ը:







































