Վաշինգտոն նահանգում մասնավոր տուն ներթափանցած գողը պատահաբար գողացել է տանտիրոջ հոր աճյունասափորը ու պլանշետային համակարգիչը, հայտնում է Komonews-ը:
Տանը տեղադրված տեսախցիկը նկարահանել է կանացի հագուստ ու շարֆ հագած տղամարդուն:
Մինչ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, տանտերը հեռուստատեսությամբ դիմել է գողին՝ խնդրելով վերադարձնել հոր աճյունափոշին: Դրա փոխարեն նա խոստացել է գործ չհարուցել գողի դեմ:













































