Ուկրաինայի նոր նախագահն ընտրվելուց հետո պետք է լուծարի Գերագույն ռադան և խորհրդարանի պատգամավորների նոր ընտրություններ կազմակերպի, հինգաշբթի Լվովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն, հայտնում է ITAR-TASS-ը:
«Նոր նախագահը պարտավոր է լուծարել խորհրդարանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարել: Սա «մայդանի» պահանջներից մեկն է՝ իշխանության վերբեռնման մասին, սա այն է, ինչն ուզում է մարդկանց մեծամասնությունը: Ընտրություններից հետո պետք է մեր ընդհանուր նպատակի՝ եվրաինտեգրման հիման վրա նոր կոալիցիա կազմավորել»,- նշել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ խորհրդարանի վերընտրություն պետք է լինի, քանի որ ներկայիս ռադայում սահմանադրական մեծամասնություն փաստացի չկա:
Մայիսի 21-ին Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը ազգային միասնության «կլոր սեղանի» ժամանակ Գերագույն ռադային առաջարկել էր քննարկել ինքնալուծարման հնարավորությունը:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինը ևս կարծում է, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կարծիքը և պետք է վերընտրվի:











































