Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաներում է հայտարարել՝ իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Խորեմշեհր քաղաքի ազատագրման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Համապատասխան հայց ներկայացրել է երկրի դատական համակարգի ղեկավար Սադիկ Ամոլի Լարիջանին, որում խնդրել է ներում շնորհել 72 նախկին զինծառայող հանսիացող բանտարկյալների կամ նվազեցնել նրանց պատժաչափը: Արդյունքում Խամենեին ստորագրել է համապատասխան հրաման:











































