Հյուսիսային Կորեայի ռազմանավը նվազագույնը մեկ ռումբ է գցել Հարավային Կորեայի պարեկային նավի ուղղությամբ: Հարավկորեական նավը հնչեցրել է պատասխան համազարկ: Դեպքը տեղի է ունեցել Դեղին ծովում՝ Ենպհենդո կղզու մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ենպհենդոն գտնվում է Հարավային Կորեայի հսկողության ներքո, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիճարկում են դրա պատկանելությունը:
Անցյալում վիճելի տարածքի բնակիչները արդեն կրակի տակ էին հայտնվել Սեուլի ու Փխենյանի հակամարտության պատճառով:








































