Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

«Խոսրովի անտառ»-ը կսարքենք Մաշտոցի պուրակ. Մարիամ Սուխուդյան

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվեց խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, բնապահպանության նախարարությունը խորհրդակցության օրակարգում ընդգրկել է պահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: Օրակարգային էին նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, արգելոցի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր: Չհրավիրված բնապահպան ակտիվիստներին դժվարությամբ, բայց հաջողվեց մասնակցել խորհրդակցությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով մասնակցել էր քննարկմանը, նկատեց, որ քննարկման ժամանակ իրենց առաջարկները չէին լսում, ավելին՝ տպավորություն էր, որ ակտիվիստների ներկայությունից բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լարված էր ու կաշկանդված, քանի որ բնապահպանները լսում էին, թե ինչ ստեր էր ասում այն մասին, թե ինչ է արվում «Խոսրովի անտառ»-ում և ինչ լավ է արվում: Մ. Սուխուդյանի խոսքերով՝ խորհրդակցությունն ավելի շատ ֆինանսական խնդիրներին էր առնչվում՝ նոր ֆինանսական հոսքեր, նոր գրանտեր, նոր փողեր լվանալու ինչ-որ հարցեր էին քննարկվում:

«Իսկ մենք բարձրաձայնում էինք, որ նախարարն իր տեղում չէ և չի կարողանում առաջացած խնդիրները լուծել: Սկսենք նրանից, որ տեղում կոծկում է հանցագործությունը:

Ինչպե՞ս իրեն պահեց նախարարը Խոսրովի անտառում որսագողության դեպքից հետո: Հեռացրեց աշխատանքից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արդեն իսկ հեռացված տնօրեն Վորոնցովին: Հանրության աչքին թոզ փչելու համար մամուլով հայտարարեց, թե տնօրենին հեռացրել է այն ժամանակ, երբ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն իսկ ներկայացված էր, իսկ անունը՝ հայտնի:

Բազմաթիվ խնդիրներ թողած՝ նոր նախագծերից են խոսում, նոր ծրագրերից՝ ինչպե՞ս վերահսկեն, ինչպե՞ս աշխատավարձ բարձրացնեն և այլն: Հասկանում եմ, որ անտառապահները նվազագույն աշխատավարձ են ստանում, բայց կարելի է նրանց մեկ անգամ հարցնել, թե աշխատավարձը 40 հազարից 100 հազար դարձնելու դեպքում օլիգարխից պաշտպանելո՞ւ են արգելոցը, թե ոչ»,- նշեց Մարիամ Սուխուդյանը: Նա նաև պատմեց, որ քննարկման օրն իրեն էր մոտեցել Կատյա անունով ՄԱԿ-ի ներկայացուցիչ մի կին և հարցրել, թե ի՞նչ է կատարվում իրականում, ինչո՞ւ են ակտիվիստները փակել ավտոբուսի ճանապարհը, ո՞րն է նրանց պահանջը: « Մանրամասն պատմեցի արգելոցում տիրող բարձիթողի վիճակի, ապօրինի շինության և այն մասին, որ մեզ` շահագրգիռ, մտահոգ քաղաքացիներիս անտեսել են, չեն ներգրավվել քննարկմանը: Այս ամենից հետո ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք եկել էին մասնակցելու քննարկմանը, գնացին՝ ներկա չգտնվելով քննարկմանը»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:

Բնապահպան ակտիվիստը նաև ընդգծեց, որ խորհրդակցությունը չանցկացվեց նախապես նշված օրակարգի համաձայն: Ըստ նրա՝ քննարկման օրակարգում էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն ընտրելու հարցը, որը չքննարկվեց: «Ըստ շրջանառվող լուրերի՝ տնօրենի թեկնածու է Նոնո մականունով, կենդանիներ խոշտանգող մի որսագող, որի միջոցով կփորձեն ավելի լեգիտիմացնել այդ որսը: Մեզ անհանգստացնում է՝ ով ուզում է՝ կարող է դառնալ արգելոցի տնօրեն, չկա՞ն ինչ-որ չափանիշներ: Նախարարության ներկայացուցիչներն, իհարկե, այդ հարցերը չեն ցանկանա քննարկել մեզ հետ»,- կարծիք հայտնեց բնապահպանը:

Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գառնի» տեղամասում կառուցվող շինությանը և դրա շուրջ խոսակցություններին՝ Սուխուդյանն ասաց, որ այն գիտական կենտրոն չէ, այլ ռեստորանային համալիր, որն «էկոտուրիզմ» հիմնավորմամբ ամեն կերպ փորձում են պահել: Հիշեցնելով այս շինության պատմությունը՝ բնապահպանն ասաց, որ երկու տարի առաջ Խոսրովի արգելոցի տարածքից առանց որևէ հիմնավորման առանձնացրել էին մոտ 200 հա տարածք ու այդ տարածքի ռեժիմային ստատուսը թուլացրել էին՝ դարձնելով արգելավայր, որտեղ կառուցապատում թույլ է տրվում:

« Աղմուկ բարձրացրեցինք, կանգնեցրեցին շինարարությունն ու կառավարության անհեթեթ որոշումը ետ կանչվեց, արդյունքում տարածքը նորից վերադարձվեց արգելոցային ռեժիմին, բայց շենքը մնաց: Դրանից ենթադրում եմ, որ ամեն կերպ փորձում են լեգիտիմացնել այդ շենքը: Այս հարցը կարգավորելու համար բնապահպանության նախարարությունից մինչև սեպտեմբեր ժամանակ էին խնդրել: Անցավ սեպտեմբերը՝ նորից ժամանակ խնդրեցին այդ ապօրինի շինության հարցը լուծելու համար»,- ասաց Մարիամ Սուխուդյանը: Նրա վստահեցմամբ՝ այս խնդիրը իրենք՝ ակտիվսիտները, կփորձեն քաղաքացիական դատարանի միջոցով լուծել, ինչպես դա արեցին Մաշտոցի պուրակում. հիմնեցին քաղաքացիական արդար դատարան, որը որոշում կայացրեց, որից հետո ապամոնտաժումն իրականացավ:

«Մեր քաղաքացիական խմբի ներկայացուցիչների համոզմամբ՝ եթե ճնշումներ չլինեն,«գիտական կենտրոն» անվան տակ կլեգիտիմացնեն ռեստորանային համալիրը»,- նկատեց Մարիամ Սուխուդյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ հետևողական են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի քրեական պատասխանատվության, հրաժարականի պահանջի հարցում և կազմակերպված քայլերով են շարժվելու այս նպատակների ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում