Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ) դրականորեն է գնահատել ընտրական գործընթացն ԱՄՆ-ում: Սակայն նաև նշել է մի շարք բացթողումներ, որոնք բնութագրում են այդ գործընթացն ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկություն կա ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ի հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն:
ԺԻՄԻԳ-ի առաքելության ղեկավար Դաան Էվարթսը նշել է. «Նախընտրական քարոզարշավը լայնորեն լուսաբանվող և մեծ մրցակցությամբ գործընթաց է, որն արձագանք է գտնում քաղաքացիների շրջանում»:
Նա ավելացրել է, որ «մտահոգիչ է ձայնի իրացման իրավիճակը, ձայների հաշվման գործընթացը և ճշգրտությունը, նախընտրական շտաբների ֆինանսավորումը, հասանելությունը միջազգային դիտորդներին»:
Զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ համընդհանուր ընտրությունների օրենքները բարդ են և ապակենտրոնացված, քանի որ ամեն նահանագի համար որոշակի առանձնահատկություն ունեն:
Զեկույցում հատուկ նշվում է, որ մոտ 50 մլն ամերիկացի չի կարողացել քվեարկել, քանի որ նրանց անունները չեն եղել համապատասխան ցուցակներում: Այս թիվը մոտենում է ԱՄՆ բնակչության մեկ վեցերորդ մասի թվին:
ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 6-ին: Հաղթել է դեմոկրատ Բարաք Օբաման:










































