ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Կառավարության նոր ծրագրին կողմ չեն քվեարկելու: Մենք հետաքրքրվեցինք` քառյակի նման բոյկոտելու՞ են ծրագրի քվեարկությունը, թե՞ դեմ են քվեարկելու, Բիշարյանն ասաց, որ առայժմ դա որոշված չէ:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե Կառավարության ծրագրի կոնկրետ ո՞ր կետերն ընդունելի չեն, ինչին նա արձագանքեց, որ մի շարք դրույթներ, մասնավորապես` հասկանալի չէ 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու հարցը: Նա դժգոհություն հայտնեց նաև Կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևից, ասաց, որ դա իր համար անհասկանալի է:











































