Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ազատել երկիրը սխալվող ժողովրդից

Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ վերաբերմունքը կամաց-կամաց ձևավորվում է նաև ոչիշխանական շրջանակների մոտ: Այդ վերաբերմունքը պարփակվում է սպասելու փիլիսոփայությամբ: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարում է, որ պետք է սպասել, ժամանակ տալ, նոր հետո գնահատել: Իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ինքը չի սպասում, նա ակտիվորեն ձեռնամուխ է եղել գործողությունների, որոնք ակնհայտորեն միտված են խոշոր բիզնեսի կամ, պարզ ասած, քրեաօլիգարխիայի շահերը սպասարկելուն:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք թեթևացնում են օլիգարխների ֆինանսական բեռը: Շքեղության հարկն են վերացրել, ինչպես հայտնի է, վերացնում են խոշորների համար պարտադիր աուդիտը: Սա նոր կառավարության առաջին ազդակներն են եղել, որոնք ավելի քան խոսուն են: Այս ամենից հետո առնվազն զարմանալի են կառավարությանը ժամանակ տալու մասին, սպասելու մասին հայտարարությունները: Եվ այն էլ մի դեպքում, երբ կառավարության այս նախաձեռնությունները, և հատկապես այս ամենում առանցքային նշանակություն ունեցող աուդիտից քրեաօլիգարխիկ բիզնեսը ազատելու քայլը, խորհրդարանում, ըստ էության, քննադատության կարծեք թե չարժանացավ էլ: Կարծեք թե բացառություն կազմեց միայն Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, որը հայտարարեց, որ նոր կառավարությունը փոխանակ հնի կատարած 90 տոկոս վատը չեզոքացնի, 10 տոկոս լավը չեզոքացնելով է զբաղված:

Այսինքն՝ դեռ մի կողմ թողնենք այն, որ ներկայիս կառավարության միայն կազմը բավարար է այլևս չսպասելու և այդ կառավարության հրաժարականը պահանջելու համար, որովհետև ներկայիս կառավարության կազմը, գրեթե առնվազն կիսով չափ կրկնօրինակելով իշխանության 2007 թվականի պատկերն ու նմանությունը, ըստ էության ոչ այլ ինչ է, քան 2008 թվականի մարտյան ողբերգության կրկնության մարտահրավեր իշխանության կողմից, որովհետև հենց այդ կազմն ու կադրերն էին, որ վարել էին այն քաղաքականությունը, կառուցել էին այն երկիրը, որը 2008 թվականի ժողովրդական ընդվզմանն էր հանգեցրել:

Անշուշտ, ոչ մի խոսք չի կարող լինել այն մասին, որ 2008 թվականից հետո իշխանության պատկերը որևէ կերպ ավելի լավը չի եղել և ոչ միայն չի նվազեցրել ընդվզման խորքային հիմքերը, այլև նույնիսկ ավելի է մեծացրել դրանք, խորացրել ու ավելացրել, իսկ որոշ դիմային փոփոխություններն էլ կրել են ընդամենը կոսմետիկ, ոչ պլաստիկ բնույթ, այն էլ՝ պայմանավորված հիմնականում քարոզչական նկատառումներով: Սակայն, երբ այդ պատկերից գնում ենք ոչ թե առաջ, այլ վերադառնում ենք հետ, սա ինքնին արդեն բավական ծանրակշիռ հիմք է՝ առանց սպասելու և ժամանակ տալու գնահատել տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ, ի դեպ, անում են հասարակության գրեթե բոլոր ակտիվ շերտերը, ոչիշխանական շրջանակներից բացի, որոնք արդեն մի քանի շաբաթ է՝ զանազան ձևակերպումներով պտտվում են նոր կառավարության շուրջը և ժամանակ տալիս նրան: Իսկ միգուցե անցնի նաև որոշ ժամանակ, ու արդեն ոչ թե գնահատումներ, այլ վերագնահատումներ լինեն, թե՝ գիտեք, այս մարդիկ, որ մեծ մասամբ նույն դիրքերում էին 2008-ից առաջ և պետությունը հասցրել էին 2008-ին, ըստ էության, իրենք մեղավոր չեն եղել, այլ մեղավոր է եղել ժողովուրդը, որ սխալ է գնահատել նրանց ահռելի վաստակը պետականության կայացման գործում և սխալ գնահատականով քվեարկել է ընտրություններում նրանց դեմ, իսկ հետո էլ սխալ է գնահատել ընտրակեղծիքը և դուրս եկել փողոց իր իրավունքի համար պայքարի: Դե, իսկ ի՞նչ պետք է անել այդքան սխալվող ժողովրդին՝ իհարկե գնդակահարել փողոցում և ազատել երկիրը սխալվող ժողովրդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում