Երեկ` Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 95-րդ տարեդարձի օրը, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Կոմկուսի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց. «Շքերթի տեսքով միջոցառում չի լինելու: Քանի որ աշխատանբային օր է, չենք ուզում մարդկանց գործից գցել: Բացի այդ` գիտեք, թե ոնց են վերաբերվում կոմունիստներին… Մենք պարզապես ծաղկեպսակներ կդնենք Մյասնիկյանի, Գայի արձանների մոտ, ինչպես նաև Երևանից դուրս գտնվող այլ արձաններին` սահմանափակվելով այդքանով»:








































