Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Տյուրբերն Յագլանդին՝ հայտնում է APA-ն:
Հանդիպման ժամանակ նշվել է Ադրբեջանի և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնումը, հատկապես ընդգծվել է Ադրբեջանի դերը քաղաքակրթությունների երկխոսության և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում, կարծիքներ են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:







































