Հորդանան գետի Արևմտյան ափի դատարանը պաղեստինյան ղեկավարության ազդեցիկ քննադատ Մուհամեդ Դահլանին դատապարտել է ազատազրկման՝ սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների շեմին լրջորեն բարդացնելով նրա վերադարձը քաղաքականություն: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Դահլանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ պաղեստինյան պետության կառույցներին զրպարտելու համար: Դատը տեղի է ունեցել հեռակա կարգով, քանի որ վերջերս ԱՄԷ-ում բնակվող դատապարտյալը դատական նիստին չէր ներկայացել:
Դատական գործընթացի համար հիմք է հանդիսացել Դահլանի՝ նախորդ տարվա հարցազրույցը, որում նա մեղադրել է Պաղեստինի ազգային վարչակազմի ուժային կառույցներին Հորդանանի բռնազավթված արևմտյան ափում իսրայելական պաղեստինցիների պաշտպանության մեջ:











































