ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում առևտրի կենտրոնի մոտ անհայտ անձի կողմից կատարվել է հրաձգություն: Միջադեպի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Հրաձիգին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Նրա որոնման աշխատանքներում գործադրվել է ոստիկանական ուղղաթիռ:
Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: