Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին պատրաստվում է իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ հարսանիքին և արդեն ընտրել է իր խաչեղբորը: 53-ամյա փեսացուն այդ պատասխանատու պարտականությունը հանձնարարել է Մեթ Դեյմոնին, այլ ոչ թե մտերիմ ընկերոջը՝ Բրեդ Փիթին:
«Շատերը կարծում էին, որ Բրեդը հաստատ Ջորջի խաչեղբայրն էր լինելու, քանի որ նրանք երկար տարիներ ընկերներ են: Բայց, ինչպես երևում է, Մեթի հետ նրանք ավելի մտերիմ են: Բացի այդ, շատ տարիներ առաջ երեկույթի ժամանակ Ջորջը Մեթին խոստացել էր՝ եթե մի օր ամուսնանա խաչեղբայրը Դեյմոնն է լինելու: Ինչպես երևում է, Մեթը պահանջել է կատարել իրեն տրված խոստումը»,- մեկնաբանել է աղբյուրը:
«Բրեդը շատ լավ է ընդունել այդ լուրը, բայց ասել է, որ խաչեղբոր պաշտոնական ելույթի ժամանակ ինքը անպայման ընդհատելու է Մեթին»,- հավելել է աղբյուրը:









































