Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, բավական հուզականորեն արտահայտելով իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցի վերաբերյալ, YouTube-ում մեկ օրվա ընթացքում ավելի քան 740 000 դիտում է հավաքել: Այս մասին գրում է The Local-ը:
Բանն այն է, որ Բեռլինում հանրահավաքի ժամանակ ներկա գտնվողներն իրենց հետ ունեցել են «Կանգնեցրեք Ուկրաինայի նացիստներին» մակագրությամբ պաստառներ: Ներկա գտնվողները Շտայնմայերին անվանել են «պատերազմ բորբոքող»:
Դիմելով հավաքվածներին` զայրացած արտգործնախարարն ասել է, թե նրանք «դատարկաբանում են»: «Եթե մենք լսեինք նման մարդկանց, Եվրոպան կկործանվեր»,- ասել է նա: «Պատերազմ բորբոքողները նրանք են, ովքեր այլ հասարակություններին կեղտ են համարում»,- հայտարարել է Շտայնմայերը:









































