Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ-ում արմատական բարեփոխումներ իրականացնել: Նա չի բացառել նաև հիմնական համաձայնագրերի փոփոխությունը: «Մենք պետք է ճիշտ ճանապարհն ընտրենք, որը մեզ կտա տնտեսական կայունություն և արժութային միություն»,- հայտարարել է Մերկելը:
Նրա կարծիքով՝ հարկավոր է ուղղել եվրոպական կառույցների ստեղծման ժամանակ թույլ տրված սխալները: «Մենք պետք է հաստատակամ ու պահանջկոտ լինենք և չվախենանք տնտեսական ու արժութային միության պայմանագրերում փոփոխություններ անելուց, եթե դրա անհրաժեշտությունը կա: Սակայն կան այնպիսի զգայուն ոլորտներ, որտեղ հարկավոր է շատ զգույշ աշխատել, դրանցից են աշխատանքի շուկան և հարկային դաշտը»,- ասել է Մերկելը:









































