«Երբ Ռուսաստանն իրականացրեց Ղրիմի բռնակցումը, կառավարությունը և մեծամասնությունը դատապարտեցին այդ քայլը` որպես խախտում Եվրոպայում անվտանգության կարգի, որը սահմանված էր սառը պատերազմից հետո». այս մասին գրում է «Գրուզիա Օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
«Ոմանք նույնիսկ մոռացան, որ Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքի 1/5-րդը: Ռուսաստանի ներկայիս գործողությունները միանշանակորեն ազդում են մեր անվտանգության վրա»,- հայտարարել է վարչապետը:
«Ռուսաստանի հետ մեր բանակցություններում համեստ արդյունքներ են նկատվում: Սակայն մյուս կողմից Մոսկվան կրկին շարունակում է սադրիչ գործողությունները` ներառյալ բռնազավթված տարածքի գծի շուրջ փշալարերի տեղադրումը: Մենք Ռուսաստանի Դաշնության կողմից սպասում ենք Վրաստանի վրա ճնշման սրացում, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է միանալ Վրաստանի հայտարարած ուժ չկիրառելու սկզբունքին, ինչով էլ խախտում է հրադադարի ռեժիմը: Չնայած դրան` մենք Եվրամիությանը վստահեցնում ենք, որ Վրաստանը տեղի չի տա այդ ճնշմանը»,- ասել է Ղարիբաշվիլին:










































