Պուերտո Ռիկոյի բնակիչները քվեարկել են իրենց երկրի՝ ԱՄՆ 51-րդ նախանգը դառնալու օգտին։ Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն:
Քվեարկողների 61 %-ն ԱՄՆ-ին միանալու կողմ է եղել: Ներկա պահին Պուերտո Ռիկոն Միացյալ Նահանգներում ինքնավարության կարգավիճակ ունի, պետության բնակիչներն ամերիկյան անձնագրեր ունեն, ազգային արտարժույթն էլ դոլարն է:
Եթե երկրի որոշմանը Կոնգրեսը հավանություն տա, ապա Պուերտո Ռիկոյի բնակիչները կարող են մասնակցել համազգային ընտրություններին:








































