Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ` Վրաստանի համար շատ կարևոր են եվրոպական և եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունները` կապված միջազգային անվտանգության հետ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Ինչպես ես արդեն նշել եմ, մեր կարծիքով` ԵՄ-ին անդամագրվելը Վրաստանի անվտանգության ամենակարևոր երկարաժամկետ երաշխիքն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգության կարճաժամկետ և միջնաժամկետ երաշխիքներին, ապա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի դերը և Վրաստանի` դաշինքին անդամագրվելու նախադրյալները:
2008-ին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում դաշինքը որոշում է ընդունել, որ Վրաստանն իր անդամը կդառնա: Այս սկզբունքային դիրքորոշումը ապրիլին ևս մեկ անգամ հաստատել է գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա նաև ասել է, որ Վրաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանման գործում, և նշել, որ Սևծովյան տարածաշրջանումի ևս դրությունը կայուն չէ:
«Ուստի մենք խնդրում ենք ԵՄ-ին և ԱՄՆ-ին կրկին իրենց ձեռքը վերցնել տարածաշրջանում կայունության ապահովումը»,- հավելել է վարչապետը:








































