Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չի վախենում սիրահարվել ու տրվել նոր հարաբերությունների, ասվում է Billboard ամսագրին տված նրա հարցազրույցում, հայտնում է lady.ru-ն:
«Ես վախ չունեմ սիրուց: Չի կարելի վախենալ սիրահարվել ու նոր փորձ անել, դա վերաբերում է ոչ միայն սիրուն, այլև կյանքին ընդհանուր առմամբ: Հարկավոր է ջանալ ու շարունակել առաջ գնալ»,- ասել է դերասանուհին:
«Դա հեշտ ուղի չէ, սակայն հարկավոր է շարունակել դրանով ընթանալ ամեն օր»,- ասել է Լոպեսը, որն արդեն մի քանի տարի հանդիպում է երիտասարդ պարող Կասպեր Սմարթի հետ:












































