Դանիայի մայրաքաղաքի արվարձանում` Կոկենդալում տեղի մահմեդական բնակիչները չեղյալ են հայտարարել Ծննդյան տոնակատարությունները։ Այս մասին հաղորդում է Svoboda ռադիոկայանը:
Կոկեդալի Էգեդալսվենգ թաղամասում տեղական ինքակառավարման մարմինների որոշման համաձայն՝ բնակիչներն այս տարի կմնան առանց տոնածառի: Նշված թաղամասում, որը հիմնականում բնակեցված է Մերձավոր Արևելքից ներգաղթյալներով, դանիական տոնածառն ավանդաբար տեղադրում են դեկտեմբերին, սակայն այժմ մահմեդական մեծամասնությունը հրաժարվել է պետական հիմնադրամից տրամադրել 5000 դանիական կրոն (մոտ 670 եվրո)` տոնածառ, ինչպես նաև տոնածառի խաղալիքներ և ծաղկաշղթաներ գնելու համար:
Հատկանշական է, որ այդ որոշումն ընդունելուց երեք օր առաջ Էգեդալսվենգում նշվել է մահմեդական Ուրազ-Բայրամ տոնը, որի համար տրամադրվել է 60 հազար կրոն: Այդ գումարով մասնավորապես ատրակցիոններ են վարձակալվել երեխաների համար:
Քրիստոնեական Ծննդյան տոնը նշելուց հրաժարվելը հիասթափեցրել է թաղամասի ոչ մահմեդական բնակիչներին, ովքեր այս հանգամանքը համարում են անհանդուրժողականության դրսևորում։
Սակայն Էգեդալսվենգում ապրող դանիացիները չեն ցանկանում առանց տոնածառի մնալ. Facebook սոցցանցում նախաձեռնություն է ստեղծվել, որը զբաղվում է տոնածառ գնելու միջոցների հավաքմամբ:








































