Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսը վիրավորվել է բրիտանական BBC Radio 1 ընկերությունից, որը հրաժարվել է եթեր հեռարձակել նրա նոր` «Candy» հիթը` այն անվանելով «ոչ համապատասխան» իր լսարանի համար: Այդ մասին հաղորդում է Gigwise կայքը:
Անցյալ շաբաթ ռադիոկայանում հայտարարել էին, որ չեն դնելու 38-ամյա երգչի հիթը, քանի որ այն դժվար թե հետաքրքիր լինի 15-29 տարեկան թիրախային լսարանի համար: Մեկնաբանելով այդ մերժումը` Radio 1 կայանը հայտարարել է, որ խնդիրը ոչ թե երգչի տարիքի հետ է կապված, այլ նրա երաժշտության, որն անհամապատասխան է իրենց լսարանին, որի համար իրենք ավելի հետաքրքիր կատարումներ են ընտրում:
Ռոբբի Ուիլյմասը, մեկնաբանելով ռադիոկայանի որոշումը, հայտարարել է, որ հասկանում է Radio-ին՝ բիզնեսի տեսակետից, և շորհակալ է նրանից նախկիում մշտապես իրեն աջակցելու համար: Սակայն երգիչն ավելացրել է, որ իր համար վիրավորական է ռադիոկայանի այն որոշումը, որ այլ երգիչների կատարումները շարունակում է մատուցել իր լսարանին, որոնք, իր կարծիքով, նույնպես չեն համապատասխանում երիտասարդ լսարանին. «Անձնական ոչ մի միտում. սա վրեժ չէ Ռոբբի Ուիլյամսից, բայց ավելի լավ կլինի, եթե նրանք չդնեն Coldplay կամ Մադոննա, հակառակ դեպքում ես կկոտրեմ նրանց ոտքերը»:
Candy հիթը եթեր է հեռարձակվել մեկ այլ` BBC Radio2 ռադիկայանով, որով սովորաբար հնչում են այնպիսի կատարողների երգեր, ինչպիսին է The Rolling Stones-ը:






































