Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Բրյուսելում բացելով Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի նիստը:
«Եվրամիությունը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Վրաստանի քաղաքական, տնտեսական և դատական բարեփոխումներին»,- խոստացել է Բարոզուն:
Հիշեցնենք, Եվրամիությունը պատրաստվում է արդեն ամռանը ստորագրել ասոցացման համաձայնագրերը Վրաստանի ու Մոլդովայի հետ:






































