Սերբ մասնագետներն այս շաբաթ սպասում են ջրհեղեղի պիկի՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Տարածաշրջանն իր գերակայության տակ առած ջրհեղեղն առաջացել էր չորեքաբթի օրվանից շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով: Այժմ անձրևը դադարել է, սակայն մեծ վտանգ են ներկայացնում ափերից դուրս եկած գետերն ու սողանքները:
«Սերբիան կանխատեսում է, որ ջրհեղեղի պիկը սպասվում է այս շաբաթ: Եթե կանխատեսումը հաստատվի, իրավիճակը շաբաթվա վերջին կկայունանա»,- ասել է Ստեփանովը:
Տարերային աղետի զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ, զոհերի ճշգրիտ թիվը տարածաշրջանի երկրներում հստակեցվում է: Սերբիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Խորվաթիայում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել, հազարավոր բնակելի օբյեկտներ ոչնչացել կամ վնասվել են: Վիթխարի վնաս է կրել գյուղատնտեսությունը:











































