Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Անչափահաս Աստղիկին թրաֆիկինգի ենթարկելու համար Քրիստինեն դատապարտվել է երկարատև ազատազրկման

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը Արմեն Դանիելյանի նախագահությամբ հրապարակեց Քրիստինե Ներսիսյանի գործով կայացրած որոշումը:

Քրիստինե Ներսիսյանը մեղադրվում էր Ռաֆիկ Մարկոսյանի հետ նախնական համաձայնությամբ թրաֆիքինգ կատարելու՝ անչափահաս աղջկան՝ Աստղիկին, աշխատանքային շահագործման ենթարկելու նպատակով ՌԴ տանելու, 2011 թվականի հուլիսի 12-28-ը Մինվոդիից ոչ հեռու գտնվող գյուղում ստիպողաբար պահելու և բռնի աշխատեցնելու համար:

Նախաքննական մարմինը Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրել Աստղիկի ընկերուհուն՝ անչափահաս Էլենին ևս նույն նպատակով ՌԴ տանելու փորձ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Էլենին ՌԴ մեկնելու առաջարկ արել էր Ռաֆիկը, բայց Էլենը մերժել էր առաջարկը: Քրիստինեն, լինելով Ռաֆիկի սիրուհին, նրա կողմից աղջիկներին ներկայացվել էր որպես մորաքրոջ աղջիկ: Այդպես էր նա ներկայացել նաև Ռուսաստանում՝ իրենց բնակության վայրի հարևանությամբ ապրողներին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Քրիստինե Ներսիսյանին մեղավոր էր ճանաչել միայն Աստղիկին աշխատանքային շահագործման ենթարկելու համար, Էլենի մասով Ներսիսյանն անպարտ էր ճանաչվել: Անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար Քրիստինե Ներսիսյանը դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

Դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալի պաշտպանական կողմը և մեղադրողը: Առաջինը միջնորդել էր Ներսիսյանին անպարտ ճանաչել նաև Աստղիկի մասով կամ, մեղավոր ճանաչելու դեպքում, մեղմացնել պատիժը, իսկ մեղադրանքի կողմը միջնորդել էր Ներսիսյանին մեղավոր ճանաչել նաև Էլենի մասով:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում Քրիստինե Ներսիսյանի շահերի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը մի քանի միջնորդություններ արեց: Դատարանը որոշեց այդ միջնորդություններին անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատարանը հրապարակեց կայացրած որոշումը. վերաքննիչ բողոքները մերժվեցին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատվեց որպես հիմնավոր և օրինավոր ու թողնվեց անփոփոխ: Ասել կուզի՝ Քրիստինե Ներսիսյանը դատապարտված է 11 տարի ազատազրկման:

Քանի որ Քրիստինե Ներսիսյանի հանցընկերը համարվող Ռաֆիկ Մարկոսյանն ավելի ուշ էր հայտնաբերվել, նրա մասով գործի դատական քննությունն այժմ դեռ ընթանում է նույն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի նույն դատարանում և նույն դատավորի նախագահությամբ: Եթե Քրիստինե Ներսիսյանն արդեն դատական երկու ատյանով մեղավոր է ճանաչվել Ռաֆիկ Մարկոսյանի հետ նախնական համաձայնությամբ անչափահաս աղջկա նկատմամբ թրաֆիքինգ կատարելու համար, ապա Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատական ելքը միգուցե կարելի է և կանխատեսելի համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում