Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

WikiLeaks-ը կհրապարակի ևս մեկ երկրի անուն, որի քաղաքացիներին լրտեսել են ԱՄՆ հատուկ ծառայությունները

WikiLeaks-ը դժգոհ է մնացել, որ ամերիկացի լրագրողները չեն հրապարակել այն երկրի անունը, որի քաղաքացիներին լրտեսել են ԱՄՆ հատուկ ծառայությունները: Կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ մտադիր են անել դա՝ չնայած նախազգուշացումներին, որ այդպիսի քայլը կարող է հանգեցնել «բռնության աճի» և մարդկանց մահվան: Այս մասին հայտնում է RT կայքը:

Խոսքը նոր գաղտնի տվյալների հրապարակման մասին է, որոնք ստացվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից:

WikiLeaks-ի դժգոհությունը հարուցել է մայիսի 19-ին The Intercept պարբերականում լույս տեսած հրապարակումը, որը ստեղծվել է հատուկ Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալների հրապարակման համար: WikiLeaks-ը հուսախաբ է եղել նրանից, որ պարբերականը չի հրապարակել ևս մեկ երկրի անունը, որի քաղաքացիներին ամբողջությամբ լրտեսել են:

Ըստ The Intercept-ի հրապարակման՝ Ազգային անվտանգության գործակալությունը SOMALGET ծածկագրային անվանումը կրող ծրագրի շրջանակներում գաղտնալսել է «օրական ավելի քան 100 մլն հեռախոսազանգ» Բահամյան կղզիներում և երկրորդ պետությունում, որի անունը լրագրողները չեն հրապարակել՝ դա բացատրելով այսպես. «Հիմնավոր անհանգստություն կա, որ այդպիսի քայլը կարող է հանգեցնել բռնության աճի»: Մեկ այլ՝ MYSTIC ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները տվյալներ է հավաքել առնվազն 5 երկրի բնակիչների զանգերի վերաբերյալ:

WikiLeaks-ը պարբերականին մեղադրել է ստացված տվյալները գրաքննության ենթարկելու մեջ: Կազմակերպության կարծիքով՝ լրագրողները երկրի բնակիչներին զրկել են իրենց լրտեսելու մասին իմանալու իրավունքից: WikiLeaks-ը հայտարարել է, որ խմբագիրները չէ, որ պետք է սա որոշեն, և խոստացել է 72 ժամվա ընթացքում հրապարակել երկրի անունը՝ չնայած նշված մտավախություններին:

Հիշեցնենք՝ Ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսման մասին նյութերն առաջինը հրապարակել էին The Guardian-ը և The Washington Post-ը: Նրանց տվյալներ էր տրամադրել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Սնոուդենը խոսեց ոչ միայն աշխարհի շատ երկրների պետությունների ղեկավարների ու նախարարների, այլև սովորական քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների մասշտաբային գաղտնալսման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում