Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը հայտարարել է, որ իր թիմը մեկնում է Գլազգո միմիայն հաղթանակի ձգտելու:
««Սելթիկ»-ը կարողացավ լավ հանդես գալ «Կամպ Նոու»-ում. նրանց հաջողվում էր հակագրոհներ կազմակերպել: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք «Սելթիկ»-ի պատրաստության վրա, այլ պիտի հետևենք մեր պատրաստությանը:
«Բարսելոնա»-ն չի փոխի իր խաղաոճը. մեզ մոտ ենք պահելու գնդակն ու արագ խաղ կազմակերպելու: Այս խաղը շատ կարևոր է, և մենք պարտավոր ենք հաղթել»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է կոտդիվուարցու խոսքերը:









































